«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 10 ամսական երեխայի բրոնխից մեծ չափերի օտար մարմին է հեռացվել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Այս մասին հայտնում են ԲԿ ֆեյսբուքյան էջում:
Արցախից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի մոտ ախտորոշվել է կոնստրուկտիվ բրոնխիտ: Գետնանուշով կոնֆետ ուտելու հետևանքով փոքրիկն ունեցել է խեղդվելու էպիզոդ:
Բրոնխոսկոպիայի ժամանակ պարզվել է, որ աջ գլխավոր բրոնխում կա խրված բավականին մեծ չափերի օտար մարմին, ինչը մեծ դժվարությամբ հաջողվել է հեռացնել ու փրկել փոքրիկի կյանքը: