Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտնել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսային բանակցությունների անցկացման մասին:
«Հեռախոսազրույց է տեղի ունեցել իմ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Մենք ընդգծեցինք մեր երկրները կապող գերազանց համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը եւ հանձնառություն հայտնեցինք Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի հետագա խորացման հարցում: Մենք նաեւ ընդգծեցինք տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության հաստատման կարեւորությունը»,-հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարը Twitter-ի իր էջում։