Այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան: Այս մասին ֆեյսբուքում գրել է Կառլեն Խաչատրյանը.
«Սիրելի ընկերներ,
Այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան:
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս վստահության համար:
Առջևում նոր գաղափարներ ու ծրագրեր են` ի նպաստ Մայր բուհի և ի շահ մեր ուսանողների»: