Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Կարդիֆում մրցում է Ուելսի հավաքականի հետ։ Առաջին խաղակեսում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը։ Աչքի ընկավ անգլիական «Լիդս Յունայթեդի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը (տեսանյութ)։
19-րդ րոպեին գեղեցիկ գոլով հավասարությունը վերականգնեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որին գոլային փոխանցում կատարեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։
Ընդմիջում է։