00:00:00

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին

22:44, 16 հունիս 2023 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: 

Զեկույցում Պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայտյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին։

Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտատարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայտությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր