Տեղի է ունեցել ՀԱՕԿ գործկոմի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են հունիսի 21-ից հուլիսի 3-ը Լեհաստանում անցկացվող Եվրոպական երրորդ խաղերին վերաբերող կազմակերպչական հարցեր:
Առաջնությանը Հայաստանը կներկայանա 57 պատվիրակներով՝ 10 մարզաձևերում:
Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, և թո՛ղ այս ստուգատեսում ևս հայոց եռագույնը ծածանվի մարզական բարձունքում։