00:00:00

ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ

20:09, 16 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

 

ՌԴ դեսպանի հետ հանդիպանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում են Արտգործնախարարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է:

«Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հայտնում է ԱԳՆ-ը:

Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա։

Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին հաղորդած ԱԱԾ-ն երեկ պնդեց՝ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։ Կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը հսկել են ռուս խաղաղապահները, մի դեպքում՝ բառացիորեն կենդանի պատ կազմելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր