00:00:00

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի առաջին կեսի համեմատ նվազել է 25 սանտիմետրով

15:58, 16 հունիս 2023 Հասարակություն

2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից   նվազել է 25 սանտիմետրով։

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023 թվականի հունվարից մինչև հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 137 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր