00:00:00

Քաղաքական և հանրային գործչի կալանավորման կիրառումն առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի. այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել. Արամ Վարդևանյան

11:05, 16 հունիս 2023 Բլոգ

ԱԺ նախկի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանն ադրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանն՝ ընդգծելով, որ Աշոտյանի կալանավորման հիմնավորման պահանջները չեն պահպանվել։

 

«Օրենքի առջև բոլորի հավասարությունը հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումն առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:

 

Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում հենց կալանավորման որոշումն ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը»,- Facebook-ում գրել է Վարդևանյանը։

 

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է. նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր