00:00:00

Ավինյանին կհանե՞ն ընտրարշավից․ «Իրավունք»

09:54, 16 հունիս 2023 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Կապիտուլյանտի հետ ՔՊ ղեկավարության վերջին հանդիպմանը, մեր ունեցած տեղեկություններով, կրկին բարձրացվել է Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանի ցածր վարկանիշի հարցը: Նիկոլի խոսքով, Ավինյանը դրսևորեց նաև «քաղաքական տհասություն», երբ ոչ միայն չդադարեցրեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի կառուցումը, այլև դրա բացման ժամանակ ինքն իրեն գովազդեց և այնուհետև հրապարակայնորեն աջակցեց հուշարձանի գաղափարին:

Սակայն չար լեզուներն ասում են, որ Անկարան է պահանջել պատժել Ավինյանին: Հավաքի ընթացքում ամրագրվեց Ավինյանի հետ միասին «պահեստային» թեկնածու առաջադրելու անհրաժեշտությունը, որին կարող է վերահղել ՔՊ աջակցությունը, եթե չափումները ցույց տան, որ Ավինյանը պարտվում է ընտրություններում:

Կապիտուլյանտն ասաց, որ իր կինը՝ Աննա Հակոբյանը, հրաժարվել է նման «պահեստայինի» դերում հանդես գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր