Փոխարենը ձեր սխալներն ընդունեք և պատմությունից դասեր քաղենք, խոսեք նոր հնարավորությունների մասին, եկել և խեղաթյուրում եք իրականությունը, դիմելով ընդդիմությանը՝ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում էր, որ Ադրբեջանը երբեք փորձ չի արել հարձակվել Հայաստանի և Արցախի վրա։ Հենց Քոչարյանի օրոք էր, որ տնտեսական երկնիշ ցուցանիշներ կային։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առաջ․ «Երբ ձեզ քննադատում ենք, ասում եք՝ իշխանություն եք ուզում։ Տո՛ իշխանությունն էլ ձեզ, աթոռներն էլ ձեզ, 100 տարի նստեք, բայց ապահովեք անվտանգ երկիր, ապահովեք Արցախի հայերի լիրաժեք ապրելու իրավունքը»,- ասաց Մինասյանը։