00:00:00

Երբ ասում եք 133 տարվա, ուզում եմ հասկանալ` գինի՞ է, ի՞նչ է. Ալեն Սիմոնյանը` ՀՅԴ-ին

17:24, 15 հունիս 2023 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը բացատրեց` իշխանությանը «մեղր քսած չի»:

«Ինձ միշտ հետաքրքիր է` երբ ասում եք 133 տարվա, ուզում եմ հասկանալ` գինի՞ է, ի՞նչ է: Ուզում եմ ասել, որ 133-ը չի կարևոր, կարևորը, թե ինչ արդյունք եք գրանցել», - ԱԺ-ում հայտարարեց նա` դիմելով Դաշնակցությանը:

Ալեն Սիմոնյանի խոսքովׇ, 133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բոլոր իշխանությունների հետ համագործակցել է:

«Մաքրում-մաքրում ենք ձեր համագործակցության հետևանքը, չենք կարողանում մինչև հիմա մաքրել», - նշեց ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանն ասաց, թե յուրաքանչյուր իշխանության անհրաժեշտ է  ընդդիմություն, բայց ընդդիմություն չկա: Նա ՀՅԴ-ին կոչ արեց գնալ ու մրցել «Դոգ»-ի հետ:

«Էտ ա ձեր մակարդակը դարձել էսօր», - ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությունն է անում: «Ռոբերտ Քոչարյանը մի օր Նիկոնոս է  թռնելու, այնտեղ տուն է առնելու ու ապրելու, իսկ դուք մնալու եք այստեղ, ինչո՞ւ եք այդ ամենը վերցնում ձեր վրա», - ասաց Սիմոնյանը:

Նա ասաց, թե եթե ընդդիմությունն ուզում է ազդեցություն ունենալ, պետք է գա ու իշխանության հետ խոսի:

«Եթե դուք Հայաստանի շահերով եք հետաքրքրված, ուզում եք բան փոխել՝ եկեք քննարկենք: Ուզում եք օգնել Հայաստանին` եկեք քննարկենք: Սա է առաջարկը, մնացած բոլոր դեպքերում մնալու եք լուսանցքում», - հավելեց ԱԺ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր