ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2023թ. առաջին եռամսյակում արտահանում/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 62.6%, ներմուծում/ՀՆԱ հարաբերությունը` 64.2%։
Այսպիսի մեծ առևտրային հաշվեկշիռ (ՀՆԱ֊ի -1.6%) Հայաստանը չի ունեցել։ Կառավարության ծրագրով մեր առջև դրված թիրախը եղել է 2019֊ի 41.4% ռեկորդը 2025թ. 60%֊ի հասցնելն է։ 2022թ. արտահանում/ՀՆԱ կազմել է 48.3%, իսկ ներմուծում/ՀՆԱ` 51.3%։
Արտահանման մեր գլխավոր խնդիրներն են դիվերսիֆիկացիան և արտահանվող ապրանքների բարդության աստիճանը մեծացնելն է»։