00:00:00

Բոլորին է պարզ, որ Աշոտյանին մեկուսացնելու պատճառներն ամենևին քրեական դատավարության տիրույթում չեն. Ռուբեն Մելիքյան

13:34, 15 հունիս 2023 Բլոգ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահին ձերբակալել են շուրջ 2-3 ժամ առաջ՝ վաղուց իրականացվող քրեական վարույթով։ Այն նույն վարույթով, որով Աշոտյանը տևական ժամանակ է, ինչ ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառված է խափանման միջոց։

Եվ ի՞նչ։ Այս պահին միակ պարզաբանումն այն է, որ Աշոտյանն, իբր, խախտել է խափանման միջոցի պայմանները։ Դա խիստ անբավարար պարզաբանում է։ Ի՞նչ է արել Աշոտյանը՝ փորձել է ապօրինի հեռանա՞լ երկրից, բնականաբար, ոչ։ Հրավիրել եք՝ չի՞ ներկայացել։ Ուղղակի բացառում եմ։ Բա ի՞նչ է արել։ Ի՞նչն է խախտել։
 
Այս հարցերն, իհարկե, հռետորական են։ Բոլորին է պարզ, որ Աշոտյանին մեկուսացնելու պատճառներն ամենևին քրեական դատավարության տիրույթում չեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր