Ջղայնացեք դուրս եկեք պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք: Հիշեք՝ ով է ձերոնցից առանց «մայկա-տռուսիկ» եկել, իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել, կարող եմ ցուցակը ներկայացնել, ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով:
Ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, երբ վերջինս միջամտել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին:
Վահագն Ալեքսանյանը ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանի հետ բանավեճի է բռնվել և ասել.
«Մինչև ապրիլյան պատերազմը ՀՀ Զինված ուժերում 20-30-ականների KS19 հրանոթներ էին, 60-70 ականների «Զիլեր» էին տեղափոխում մեր տղաներին:
Ես 2016 թվականին բանակում էի ու պիտի ասեմ, այո, ձեր ղեկավարած բանակը ինձ «մայկա ու տռուսիկ» չէր տալիս»: