Հրաձգության հետեւանքները առկա են գործարանի տարածքում, իսկ արդյոք եղել են կրակոցի հետքեր բնակելի տարածքներում, թե ոչ, դա չենք կարող ասել, նման տեղեկատվության չենք տիրապետում: Այս մասին Երասխ համայնքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանը:
«Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահկանի պահպանման գործում»,-ասաց նա:
Նշենք, որ Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում։