«Պրոյեկտը սկսվել է նախորդ տարվա օգոստոսից, շինարարական աշխատանքները սկսել ենք երկու ամիս առաջ։ Մինչ այս կրակոցներ չեն եղել, թիրախավորում են տեխնիկան ու մարդկանց»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը։ Նա ասաց, որ շարունակելու են գործարանը կառուցել։ Ինչ վերաբերում է վիրավոր աշխատակիցներին, ապա նրանց վիճակը ըստ Հակոբյանի՝ նորմալ է։
Մանրամասները՝ տեսանյութում։