00:00:00

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ

20:28, 14 հունիս 2023 Իրավական

Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական թիմը 2 դատական նիստ առաջ միջնորդություն էր ներկայացրել՝ փոխել Տոնոյանի խափանման միջոց կալանքը: Առաջարկվել էր այլընտրանքային ցանկացած խափանման միջոց, որի դեպքում հնարավոր կլիներ ապահովել պատշաճ վարքագիծ:

Սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Տեղեկությունը 168.am-ին հայտնել է Տոնոյանի փաստաբան Ավետիք Կարապետյանը:

Հիմնավորումը, ըստ էության, նույնն է՝ որպես նախկին պաշտոնյա՝ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ գործով այս կամ այն կերպ անցնող մարդկանց վրա, թեպետ վկաների մեծ մասն արդեն հարցաքննվել է՝ 11-ը, իսկ ընդհանուր վկաները 15-ն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր