Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները վաղը կայցեն Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսայի է դիմել, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ Երասխի այդ հատված այսօր մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը:
«Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հարցը կպահենք նրանց ուշադրության կենտրոնում», - ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: