Պետք է արագ վերլուծենք թե՛ մեր, թե՛ արտահանման շուկաներում իրավիճակն ինչպիսին է և արագ լուծում տանք ծիրանի արտահանման խնդրին, ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը», - ասաց նախարարը։
Նա նշեց, թե տեղյակ է, որ գյուղացիները Ջրառատ համայնքում բողոքել են ծիրանի մթերման գներից։ Նախարարը խոսել է Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, առաջիկա օրերին կամփոփեն խնդրի ծավալներն ու լուծման տարբերակները։