00:00:00

Հուսով եմ նրանց մեջ 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի․ Փաշինյանը` Աղվան Վարդանյանի՝ «100 մահապարտներ»-ի վերաբերյալ հայտարարության մասին

17:42, 14 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

Վերջերս լսեցի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցը, որը ինձ թե՛ որպես քաղաքացի, թե՛որպես թիմի անդամ, շատ անհանգստացրեց։

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ Աղվան Վարդանյանի՝ «100 մահապարտներ»-ի մասին արտահայտած  միտքը ոչ թե միայն հայտարարություն է, այլ հստակ գործողություն ու հրավիրեց իրավապահ համակարգի ուշադրությունը այս հարցի շուրջ։

«Կցանկանայի Ձեր մեկնաբանությունը լսել սրա վերաբերյալ, քանի որ ոչ վաղ անցյալում հենց այս դահլիճում  տարբեր մահապարտների՝ ռազմական գործողությունների պլանով իրականացրել են գործողություններ»,- ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․

«Կարծում եմ իրականում հարցն ինձ ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է գլխավոր դատախազությունը զբաղվի։ Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի  դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի, այդ խնդիրը լուծելու համար կարծում եմ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել, ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կանեն»։

Փաշինյանի խոսքով՝ հարցը ոչ այնքան քաղաքական, որքան իրավական դաշտում է գտնվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր