00:00:00

Պահանջել եմ հրապարակային գնահատական հնչեցնել Ադրբեջանի հանցավոր վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան

14:17, 14 հունիս 2023 Բլոգ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառումը․

Ադրբեջանը կրակ է բացել քաղաքացիական օբյեկտների վրա, վիրավորում են ստացելօտարերկրյա քաղաքացիներ. ահազանգ միջազգային գործընկերներիս։

Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխումօտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանիուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:Հունիսի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հերթական անգամ խախտելովհրադադարը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել🛑 Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան,🛑 Տրետուքի, Սոթքի (կիրառել են նաև ականանետ),🛑 Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Երասխիուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիականավտոմեքենա և այլ օբյեկտ:

Գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ նշելով, որԱդրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքիդրույթները, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, առհասարակ՝մարդու համընդհանուր իրավունքները, ինչպես նաև խոչընդոտում է խաղաղությանհասնելու միջազգային բոլոր ջանքերը։

Պահանջել եմ հրապարակային գնահատական հնչեցնել Ադրբեջանի հանցավորվարքագծի վերաբերյալ և ձեռնարկել քայլեր՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներսահմանելու ուղղությամբ։


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր