Հունիսի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Լավրովի հանդիպմանը․ այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին հետաքրքրող միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Մինսկում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ամրապնդման շուրջ։