Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում այն հարցը, թե ո՞վ է իրեն 50 հազար դոլարանոց ավտոմեքենա նվիրել։ Նշենք, որ ըստ հրապարակումների Տիգրան Ավինյանին նվիրել են սպիտակ Volkswagen iD 4։
«Այլ հարցեր», – եղավ Ավիանյանի պատասխանը Irakanum.am–ի, ով է Ձեզ թանկարժեք ավտոմեքենա նվիրել հարցին։ Մեր հաջորդ հարցին, թե «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, Ավինյանը չհամաձայնեց, ասաց, թե դատախազություն ուղարկվածն իր հետ կապ չունի։
Իսկ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը Տիգրան Ավինյանը, մեր այս հարցի վերաբերյալ նա տվեց հետևյալ պատասխանը․ «Ես կարծում եմ իմ շանսերը, կամ որեւէ գնահատական տալիս են երևանցիները, և նրանք կտան այդ գնահատականը սեպտեմբերի 17–ին»։
Ապա Ավիանյանն, այլ անձանցից հարցերի ակնկալիք ուներ, բայց չեղան, ինչից հետո նա հեռացավ։