00:00:00

Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը

14:38, 14 հունիս 2023 Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին  պաշտպանների միջնորդությունը:

Այս մասին  տեղեկացրեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

 Վերջինս ասաց, որ այս շաբաթ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։


«Դատարանի այս կազմից, իհարկե, սպասելի էր նման որոշում, բայց այս գործի հանգամանքների համադրման արդյունքում նման որոշում չպետք է կայացվեր։ 2 դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Մենք հաշվի էինք առել այն փաստը, որ գործով 15 վկաներից 11-ն արդեն հարցաքննվել էին»,-հավելեց նախկին նախարարի պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։  Դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է 2022 թվականի սեպտեմբերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր