00:00:00

Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես, ինչպես կկամենան. Աբրահամյան

10:52, 14 հունիս 2023 Բլոգ

Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես, ինչպես կկամենան, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Այս տրամանությունից ելնելով, Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:

Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:

 

Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է», - նշել է Աբրահամյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր