00:00:00

Կրակը շարունակվել է երեք ժամ․ միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի. Մարուքյան

09:55, 14 հունիս 2023 Բլոգ

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը

 

Նա նշել է, որ ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Մարուքյանը դա որակել է աղաղակող պահվածք, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ բոլոր ջանքերին։ 

 

«Ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից», - գրել է նա։

 

Մարուքյանի խոսքով, միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող են հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ նոր ագրեսիայի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր