00:00:00

Էդմոն Մարուքյանի կինը նոր պաշտոն է ստացել

20:57, 13 հունիս 2023 Բլոգ

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կինը՝ իրավաբան Տաթև Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուտով կսկսի իր գործունեությունը՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մատինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոն բացելու մասին։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի շինհրապարակ, որտեղ կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթև Մատինյանը ծանոթացրել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետները և բանակցային գործընթացը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր