00:00:00

Հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց՝ միջանցք չի լինելու. Ալեն Սիմոնյան

12:32, 13 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր չի համարում, որ Էրդողանի`Բաքու այցից հետո Ադրբեջանը կարող է կոշտացնել հռետորաբանությունը:

«Չէ, կոշտացնելը հո դրանո՞վ չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունից: Պետք է նորից օրինակ բերեմ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք՝ հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու, կարծես թե, այդ ընկալումը եղավ, որ, իրոք, նման բան ո՛չ նախատեսվել է, ո՛չ էլ դրա մասին խոսվել  է, չնայած, որոշները փորձեցին սակարկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝  հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է, եթե ընտրված չլիներ, այո՛, պարտադրանք կարող էր լինել:

«Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով, ճի՛շտ է, մենք մեր սխալներն ունենք, ամենը  չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, դա չի կարող անարձագանք մնալ», - հավելեց ԱԺ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր