00:00:00

Աշտարակի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի․ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ

11:37, 13 հունիս 2023 Առողջություն

Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 06։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)․ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել երեք արգելափակված քաղաքացու, տուժածներ Է. Ա.-ին (ծնված 1994 թ․), Թ․ Տ․-ին (ծնված 1969 թ․), Լ․ Խ․-ին (ծնված 2005 թ․), Մ․ Բ․-ին (ծնված 1994 թ․), Դ․ Կ․-ին (ծնված 1997 թ․), Է․ Հ․-ին (ծնված 1992 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային և սահմանազատել տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր