00:00:00

Սա խայտառակություն է. գլխավոր դատախազը շարունակում է այն գործընթացը, որի սկիզբը դրել է Աննա Հակոբյանը. Էդգար Ղազարյան

11:17, 13 հունիս 2023 Քաղաքականություն

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը խայտառակություն է որակել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թ. հունիսի 9-ին ԶՈԻ երկրորդ բանակային զորամիավորում կատարած այցելությունը, զինվորական համազգեստով, «Էրատո» ոճով ֆոտոսեսիա անցկացնելը՝ նշելով, որ դա բանակը ծաղրի առարկա դարձնելու փորձ էր։

«Ինչ գործ ունի դատախազը բանակային զորամիավորումում։ Ինչ գործ ունի դատախազն այցելի հրամանատարի սենյակ և ծանոթանա ռազմական գաղտնիք հանդիսացող, իր լիազորությունների հետ ոչ մի առնչություն չունեցող քարտեզների, ռազմական փաստաթղթերի տեղեկատվության հետ։ Ինչու պիտի բանակային կորպուսի հրամանատարը դատախազին զեկույցներ ներկայացնի իր ծառայության մասին, սա խայտառակություն է, որն ունի շարունակություն այն գործընթացի, որի սկիզբ է դրել Աննա Հակոբյանը»,- այս մասին ուղիղ եթերում ասել է Էդգար Ղազարյանը։ Նա խոսել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի մասին՝ վերլուծելով նրա պաշտոնավարման շրջանը, արձանագրելով դատախազության համակարգի վերջնական կործանումը։
Գործիչը ուշադրություն է հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ գործունեության վրա։

«Պատերազմի թոհուբոհում, երբ զոհվում էին հազարավոր երիտասարդներ, նա ծաղրի է ենթարկում պատերազմը՝ ստեղծելով «Էրատո» ջոկատը։ Աննա Հակոբյանը բոլորովին վերջերս այս տարվա մայիսին ամուսնու հետ պաշտոնական այցով մեկնում են Չեխիա, և նա իր ամուսնու հետ չի մասնակցում ոչ մի պաշտոնական հանդիպման, բայց առանձին հանդիպում է Չեխիայի Պաշտպանության նախարարի հետ, որը կին է։ Ակնհայտ ,է որ սրանով փորձում են իմ տպավորությամբ Աննա Հակոբյանին նախապատրաստել Պաշտպանության նախարարի պաշտոնին։ Չի բացառվում նաև, որ նա հետո փոխարինի իր ամուսնուն՝ վարչապետի պաշտոնում։ Այս կերպարի մեջ մտել է նաև Աննա Վարդապետյանը»,- ասել է Էդգար Ղազարյանը։

Բանախոսը հրապարակավ հարց է ուղղել գլխավոր դատախազին, թե կյանքում մեկ անգամ դատախազության մասին օրենքը կարդացե՞լ է։ «Եթե կարդացել է, ապա կարող է ցույց տալ, թե օրենքի ո՞ր հոդվածով է ինքը այցելել հրամանատարին և պաշտոնական հաղորդագրություն տեղադրել կայքում։ Կարդացե՞լ է ՀՀ սահմանադրությունը, որում գրված է, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է կատարի այն գործողությունները, որոնք սահմանված են օրենքով։ Սա դիտմամբ են անում, ծաղրի են վերածում։ Ինչ է պետք Նիկոլ Փաշինյանին դատախազությունից, թաքցնել բոլոր այն հանցագործությունները, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ողջ ընթացքում։ Այդ թվում պատերազմական հանցագործությունները»,- նշել է Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր