Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՔՊ-ն վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Վարչության նիստին հիմնականում քննարկվել են Դիլիջանում հունիսի 16-ին, 17-ին սպասվող ՔՊ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Վարչության նիստին քաղաքական ժողովի հետ կապված մի շարք հարցեր համաձայնեցվել են Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանը հանձնարարել է թիմակիցներին հավուր պատշաճի պատրաստվել ժողովին, որ «կիքսեր չլինեն»։