«Հունիսի 7-ին նշանակվել է ծառայողական քննություն»։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայությունից անդրադառնալով մեր այն հրապարակմանը, թե Ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները իրականացնող փաստաբանը։
Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ փաստաբանը գնացել էր ոստիկանության բաժին, ներկայացնելու իր վստահորդի իրավունքները, սակայն ոստիկանության բաժնի աշխատակիցների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության։ Փաստաբանին ծեծել են, հասցնելով մարմնական վնասվածքներ։
Այս պահին փաստաբանի անունը չենք հրապարակում, սակայն մեզ հայտնի դարավ, որ վերջինս պատրաստվում է վաղը ասուլիս հրավիրել և մանրամասն ներկայացնել կատարվածի մասին։
Մեր ունեցած բացառիկ տեղեկություններով ծեծի ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է։
Irakanum.am