Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով օրերս առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները իրականացնող փաստաբանը։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ փաստաբանը գնացել էր ոստիկանության բաժին, ներկայացնելու իր վստահորդի իրավունքները, սակայն ոստիկանության բաժնի աշխատակիցների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության։ Փաստաբանին ծեծել են, հասցնելով մարմնական վնասվածքներ։
Այս պահին փաստաբանի անունը չենք հրապարակում, սակայն մեզ հայտնի դարավ, որ վերջինս պատրաստվում է վաղը ասուլիս հրավիրել և մանրամասն ներկայացնել կատարվածի մասին։
Irakanum.am