Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը մշտապես աճում է, և 3-4 տարի անց արևային էներգիան կարող է 20% զբաղեցնել երկրի էներգետիկ հաշվեկշռում առկա 12%-ի դիմաց։ Այս մասին РИА Новости-ին ասել է Հայաստանի էներգետիկայի գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը։
Ըստ նրա՝ ներուժը հսկայական է։
Նա նաև նշել է, որ 12%-ը համաշխարհային մասշտաբով շատ լուրջ է, և որ այս ցուցանիշը «շատ ուժեղ աճում է»։
«Առաջիկա 3-4 տարում մենք կունենանք առնվազն 25%, թեև պետությունը մինչև 2030 թվականը ընդամենը 15%-ի ծրագիր ունի։ Բայց պետությունը ներդրումներ չի անում, մասնավորը անում է, իսկ մասնավորը ցանկանում է ներդրումներ կատարել։ Իսկ մինչեւ 2025 թվականը վստահ եմ, որ մենք կհասնենք 25%-ի»,- ասաց Հայկական էներգետիկայի գործակալության տնօրենների խորհրդի նախագահը։