Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ նիստին մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը։
Հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները: