00:00:00

Ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, կա՛մ նման հայտարարություններ․ Զախարովան՝ ԱԽ քարտուղարին

18:44, 07 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան  կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որի փորձը հայկական կողմի հետ կա, կա՛մ «նման» հայտարարություններ, մենք ընտրում ենք առաջինը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունիսի 4-ին ԱԽ քարտուղարի հայտարարություններին Հ1-ին տված հարցազրույցում։

Գրիգորյանը, ի թիվս այլնի, ասել էր, որ ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից։ «Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,- հավելել էր նա։

Ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հատուկ նշեց, որ ԱԽ քարտուղարն այլ բաներ է խոսել Մոսկվայի հասցեին։

Զախարովան նաև ասաց․ «Ինչ վերաբերոմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հարցն է։ Ուստի ճիշտ չէ, որ ես արձագանքեմ այդպիսի մեկնաբանություններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր