00:00:00

Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն առաջարկել են Դոնալդ Թրամփին օգնել ընտրություններում

17:24, 20 մայիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրությունների նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները հայտարարել են Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում իրենց շահագրգռվածության մասին՝ առաջարկելով օգնել ապագա նախագահի թիմին, հայտնում է New York Times թերթը։ Պարբերականի փոխանցմամբ՝ 2016 թվականի օգոստոսին Սպիտակ տան ապագա ղեկավարի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը իր նյույորքյան Trump Tower երկնաքերում հանդիպում է ունեցել Ջորջ Նեյդերի հետ, որը ներկայացնում է Ծոցի արաբական միապետությունների շահերը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ իսրայելական քաղտեխնոլոգ Ջոել Զամելը, որը առաջարկել է քարոզարշավ իրականացնել սոցիալական ցանցերում։ New York Times-ի այս հաղորդագրությունը վկայում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում բացի ՌԴ-ից նաեւ այլ երկրներ են հետաքրքրված եղել։ Դոնալդ Թրամփ կրտսերի փաստաբան Ալան Ֆատերվասը պարբերականին հայտնել է, որ իր հաճախորդը իսկապես հիշում է հանդիպում Էրիկ Փրինսի, Ջորջ Նեյդերի եւ եւս մեկ այլ մարդու հետ, որը, հնարավոր է, Ջոել Զամելն է եղել։  ԱՄՆ նախագահի որդու ներկայացուցչի պնդմամբ՝ նրանք առաջարկել են սոցիալական ցանցերի կամ մարքեթինգային ռազմավարությությունների մասին նախագիծ, որը չի հետաքրքրել նրան եւ դրանով շփումները ավարտվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր