00:00:00

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

12:19, 06 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է այն մասին, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ պատրաստվում է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:

Պատելը  հստակ ժամկետներ չի հայտնել, սակայն նշել է՝ ակնկալում են, որ Վաշինգտոնում մինչև այս ամսվա վերջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի:

«Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Բազմիցս կրկնել ենք՝ երկխոսությունն առկա խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է: Միացյալ Նահանգները ողջունում է առաջնորդների՝ վերջերս կայացած հանդիպումը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարթակներում»,- նշել է Պատելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր