00:00:00

Լուսանկարներ և մանրամասներ Էջմիածնի հայտնի հյուրանոցում կատարված սպանությունից

21:23, 04 հունիս 2023 Իրավական

Էջմիածնում հայտնի հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի, ժամանել են մարզի ոստիկանապետն ու օպերատիվ գծով տեղակալը։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 15․50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Ալավերդյան 8 հասցեի «Էյջ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Վարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու ավագ քննիչ Դ․ Բալոյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի 10-րդ համարում հայտնաբերել են արնաշաղախ վիճակում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի։

Մինչ դատական բժիշկն ու քննիչն աշխատում էին դեպքի վայրում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարելու համար։

Ոստիկանություն դեպքի մասին ահազանգել է հյուրանոցային համալիրի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը, իսկ նրան ահազանգել են հյուրանոցի աշխատակիցները, ովքեր տեսնելով, որ տղամարդը չի արձագանքում դռան զանգերին, կոտրել են դուռը, որտեղ էլ հայտնաբերել են նրան մահացած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր