00:00:00

«Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել

17:13, 04 հունիս 2023 Իրավական

«Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկված Հակոբ Բերբերյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»,- գրել է նա:

Նշենք, որ քաղաքացուն ոստիկանական բաժնում 3 ժամ են պահել, նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր