00:00:00

21-ամյա երիտասարդի մոտ հրացան և ատրճանակ է հայտնաբերվել

21:32, 03 հունիս 2023 Իրավական

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ հունիսի 3-ի ժամը 00.30-ին Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգման են ենթարկել «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվել են 1 հրացան և 1 ատրճանակ: Հայտնում են ոստիկանությունից:

21-ամյա վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն և համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

21-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր