Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Էրդողանը վերընտրվեց, այսօր տեղի ունեցավ վերջինիս երդմնակալության արարողությունը, որին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ։
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, երդմնակալության արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կից ներկայացվող կադրից հստակ երևում է` Նիկոլ Փաշինյանին միջոցառմանը տեղ են հատկացրել Ալիևի ուղիղ հետևում։
Միջոցառման առաջին շարքում ներկա Ալիևին և նրա կնոջը ողջունելուց անմիջապես հետո թուրք ղեկավարը ողջունում է նաև Ալիևի ետնամասում կանգնած Փաշինյանին։