Օրերս ուժգին քամու, անձրևի և կարկուտի հետևանքով շրջկենտրոն Ասկերանում և Նորագյուղ, Սարդարաշեն, Խրամորթ, Խաչեն, Ծաղկաշատ, Խնապատ համայնքներում վնասվել են պտղատու ծառեր, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսեր ու ջերմոցներ:
Այս մասին տեղեկացրել է Ասկերանի շրրջվարչՈւժգին քամին մեծ վնաս է հասցրել նաև մենատնտես Ալբերտ Ծատրյանի 3 ջերմոցներին:
«Ժամանակակից տեխնոլոգիաներով 3 ջերմոցները վարկային միջոցներով եմ կառուցել: Աշխատանքներն այս տարվա փետրվարին եմ սկսել: Օրերս ուժգին քամու հետևանքով գրեթե ամբողջությամբ գետնին են հավասարեցվել լոլիկի սածիլները, որոնցից լավ բերք էր սպասվում»,-ասել է բնական աղետից տուժած մենատնտեսը՝ նշելով, որ արդեն հայտնել են Ասկերանի շրջվարչակազմին և սպասում են արձագանքի:ակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Աշոտ Ստեփանյանը՝ հավելելով, որ ներկայում իրականացվում է վնասների գնահատման գործընթաց: