00:00:00

Մերկելի դեմ դատական հայց են ներկայացրել

20:00, 20 մայիս 2018 Աշխարհ

Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցությունը կանցլեր Անգելա Մերկելի դեմ Սահմանադրական դատարան բողոք է ներկայացրել: Այդ մասին հայտարարել է կուսակցության իրավաբան Շտեֆան Բրանդները: Բողոքը կապված է կառավարության միգրացիոն քաղաքականության հետ, հաղորդում է Zeit պարբերականը։ Իրավաբանը պարզաբանել է, որ բողոքը Կարլսրուե քաղաքի սահմանադրական դատարան է ներկայացվել դեռ ապրիլի 14-ին, սակայն միայն այժմ է այդ մասին հաղորդվում: Բողոքում նշվել է, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է հարցի լուծմանը բունդեսթագի մասնակցելու իրավունքը, հետևաբար AfD-ն պահանջում է ստուգել Մերկելի՝ փախստականների համար Ավստրիայի հետ սահմանը բացելու 2015-ին կայացրած որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր