2022թ. հոկտեմբեր ամսին ԱՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողը «Ոստիկանության մասին» ԱՀ օրենքի համաձայն հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, տեղեկանում ենք Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։
Նշված դեպքի առթիվ 15.05.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով
/Պաշտոնեական կեղծիքը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:
Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության դատախազը: