00:00:00

«Դոն Պիպոյին», «Օշականցի Գեւորիկին» եւ «Զապին» կյանքից զրկել պատվիրելու գործը դատարանում է

16:00, 20 մայիս 2018 Իրավական

Քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի եւ այլ քրեական հեղինակությունների դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Irakanum.am-ը տեղեկացավ  Դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանը: Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Արտակ Այվազյանին պատվիրել է մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Գեւորգ Մելիքյանին («Օշականցի Գեւորիկ») եւ Անդրանիկ Սողոյանին («Զապ»), ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։ Արտակ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։ Արկադի Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացած պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արտակ Այվազյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն եւ ռազմամթերք։ Վազգեն Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ, Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Արտակ Այվազյանիվ եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը,  Վազգեն Ղազախեցյանը եւ Արկադի Քոչինյանը կալանավորված են: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ տարվա մայիսին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում էին կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, եւ այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր եւ զինամթերք ու ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։ Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել էին սպասվող ծանր հանցագործությունը, կանխել էին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծել եւ բերման էին ենթարկել ոստիկանության ՔՀԳՎ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր