00:00:00

Արցախի նախագահը հանդիպումներ է անցկացնում հասարակության հետ. նա մեկնաբանել է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները

15:10, 31 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ Գերագույն դատարան  և հանդիպել դատավորների և  դատական համակարգի  ծառայողների հետ։

Արցախի նախագահի աշխատակազմից NWES.am-ին հայտնում են, որ նՆախագահը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։

Դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:

Այս ընթացքում   նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:

Դրանց  ընթացքում նախագահ Հարությունյանը  մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի  դրույթները և ձևակերպել   հիմնական անելիքները  տվյալ ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր