00:00:00

Եվրամիությունը մտադիր է պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը

14:21, 20 մայիս 2018 Աշխարհ

ԵՄ էներգետիկ քաղաքականության ղեկավար Միգել Արիաս Կանետեն Թեհրան կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ ԵՄ երկրները շարունակում են հետևել միջուկային գործարքի պայմաններին՝ տեղեկացնում է Reuters-ը: Պաշտոնյաներից մեկի հավաստիացմամբ՝ ծրագրվում է ավելացնել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: «Մենք հայտնել ենք մեր իրանցի ընկերներին, որ քանի դեռ նրանք կհետևեն գործարքի պայմաններին, եվրոպացիները կկատարեն իրենց պարտավորությունները»,- հայտարարել է Կանետեն: Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքով՝ Թեհրանում հույս ունեն, որ ԵՄ-ն կկատարի միջուկային գործարքի գծով իր խոստումները: «Մենք հույս ունենք, որ նրանց ջանքերը իրական կլինեն: ԱՄՆ-ի գործողությունները ցույց տվեցին, որ այդ երկրին պետք չէ վստահել միջազգային գործերում»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր