00:00:00

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

23:41, 29 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և  հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 247 տոննա մարդասիրական օգնություն.

Ստեփանակերտ-Գորիս երթուղով շտապօգնության վեց մեքենա է ուղեկցվել հիվանդ բնակիչներով։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2538,2 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26794 պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր